<< Վերադարձ նախորդ էջ

ԵՎԳԵՆԻԱ ԷՓՇԹԵՅՆ

Ռուս ջութակահարուհի Եվգենիա Եփշթեյնը, համաշխարհային ճանաչման արժանացած` Ավիվ լարային քառյակի հիմնադիր անդամներից է: Նա շրջագայել ե ավելի քան 80 երկրում, հանդես գալով այնպիսի հանրաճանաչ համերգասրահներում, ինչպիսիք են Նյու Յորքի Քարնեգի Հոլը, Քենեդի Կենտրոնը, Վաշինգտոնի «Library of Congress»-ը և այլն: Նրա կատարումները մեծ գնահատականի են արժանածել միջազգային մամուլի կողմից, ճանաչվելով Բրիտանական BBC լրատվաընկերության, Ամերիկյան Նյու Յորք Թայմս, Վաշինգտոն Փոստ, Բոստոն Գլոբ և այլ մամուլի արձագանքներում:

Իր կվարտետի հետ միասին` Եփշթեյնը շահել է բազում միջազգային հեղինակավոր մրցույթներում, միևնույն ժամանակ դասավանդելով Ռոտերդամի Ռոյալ ակադեմիայում: Նրա կատարումները ձայնագրվում են աշխարհահրչակ NAXOS ընկերության կողմից, և ջութակարուհին նվագում է 17-րդ դարի դասական մի գործիք, որն իրեն նվիրել է Իսրայել-ամերիկյան մշակութային միությունը:

* * *

Տիկին Եփշթեյնը 2007 թվից Էդվարդ Մանուկյանի ջութակի համար գրված ստեղծագործությունների մի զգալի մասը ներկայացնում է համաշխարհաիին բեմերում: Նրա ջութակին են պատկանում Մանուկյանի մի շարք գործերի պրեմիերան:




© 2005-2009 Էդվարդ Մանուկյան: Կայքի բովանդակությունը գտնվում է լիցենզիայի տակ:
Դիզայն՝ webmaster