<< Վերադարձ նախորդ էջ

Լինդի Ուիլյամս - սոպրանո

Թեքսասցի սոպրանո Լինդի Ուիլյամսը 2000 թվականից ի վեր երգում է Ամարիլո Օպերայում` հաճախ հանդես գալով կամերային և սիմֆոնիկ խմբերի հետ - մասնավորապես Ամարիլոյի պետական երգչախմբի, Արևմտյան Թեքսասի երգչախմբի, «Սֆորցանդո Երգողներ»-ի հետ և այլն: Նա ավարտել է Արևմտյան Թեքսասի համալսարանը, և ներկայումս պատրաստում է իր դիսերտացիան Էդվարդ Մանուկյանի վոկալ ստեղծագործությունների ուսումնասիրության հիման վրա:

Ուիլյամսի կատարումներն արժանացել են բազմաթիվ մրցանակների: Նա Թեքսոմայի «NATS» մրցանակաբաշխության եռակի ֆինալիստն է եղել և արաջին տեղն է գրավել Արևմտյան Թեքսասի «Կոնցերտ» և Թեքսասի «MTNA» մրցույթներում: Երիտասարդ սոպրանոյի երգացանկում տեղ են գտել բազմատիվ գործեր` միջնադարյանից մինչև ժամանակակից արվեստի գոհարները: Ամարիլո Օպերայի հետ նա երգել է մի քանի տասնյակ օպերաներում: Նրա վերջին նշանավոր սոլո ելույթների մեջ են մտնում Արևմտյան Թեքսասի սիմֆոնիկ նվագախմբի հետ Ռախմանինովի «Վոկալիզ» ստեղծագործության կատարումը, ինչպես նաև Մոցարտի Ռեքվիեմը` Ամարիլոյի պետական երգչախմբի հետ:

* * *

Ուիլյամսը կատարում է Մանուկյանի սոպրանոյի համար գրված բոլոր ստեղծագործությունները: Նա հայերեն լեզվով երգել է կոմպոզիտորի «Երեք երգ սիրո մասին» ստեղծագործության պրեմիերան, և Թեքսասի մի քանի նշանավոր թերթերում ընդգծել է իր հայոց լեզվի և երաժտության նկատմանբ ունեցած աճող սիրո և հետաքրքրասիրության փաստը:

Ամարիլո Գլոբ-Նյուզուի հոդվածը`


Կարող եք նաև կարդալ "Singing in Armenian", Ուիլյամսի հատուկ այս կայքի համար գրված հոդվածը (անգլերեն):

<< Վերադարձ նախորդ էջ




© 2005-2009 Էդվարդ Մանուկյան: Կայքի բովանդակությունը գտնվում է լիցենզիայի տակ:
Դիզայն՝ webmaster