<< Վերադարձ նախորդ էջ

Դաբլ Հիլիքս

Դաբլ Հիլիքս (երկու պարույր) կոչվող կլարնետի և ջութակի դուետը գրվել է 2008 թվին, 20-րդ դարի ամենահզոր գիտնականներից մեկի` նոբելյան մրցանակակիր կենսաբան Ջեյմս Ուոթսոնի 80 ամյակի առթիվ: Այս ստեղծագործությունը յուրորինակ ձևով նմանակում է Ուոթսոնի հայտնաբերած ԴՆԹ-ի կառուցվածքը` միջին մասում ներկայացնելով հայկական ժողովրդական պար հիշեցնող հատված:

Մանուկյանին ուղղված իր շնորհակալական նամակում Ջեյմս Ուոթսոնը գրում է`

Սիրելի Էդվարդ Մանուկյան,

Ութսուն ամյակիս հետ կապված տարբեր միջոցառումների պատճառով ահա մի քանի ամսով հետ եմ ընկած նամակներիցս: Բնականաբար ես շատ ոգևորված եմ այն մտքով, որ մի լուրջ դասական ստեղծագործություն մասամբ ինձ է նվիրված: Իհարկե, շատ կցանկանայի ինչ-որ ձայնագրություն ունենալ որևէ կատարումից: Երբ ես հաջորդ անգամ Լոս Անջելեսում լինեմ, կամ դու` Նյու Յորքում, մենք անպայման պետք է հանդիպենք:

Ուղարկում եմ քեզ իմ վերջին գրքերից մեկը:

Անկեղծորեն`

Ջիմ Ուութսոն:

<< Վերադարձ նախորդ էջ




2005-2009 Էդվարդ Մանուկյան: Կայքի բովանդակությունը գտնվում է լիցենզիայի տակ:
Դիզայն՝ webmaster