Վերադարձ նախորդ էջ

Մինյատյուր
(կլարնետի ու դաշնամուրի համար)

Լինելով Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի մշտական այցելու` Մանուկյանը մի օր այնտեղից հոգնած դուրս է գալիս` ամբողջ որը նվիրած լինելով Շոստակովիչի և Պրոկոֆևի ստեղծագործությունների ուսումնասիրությանը: Հանկարծ նրա աչքին է զարնում հայատառ վերնագրով մի գիրք` զարմանալիորեն դասված անգլերեն գրքերի այդ հսկայական շարքում: Մի հին սովետական հրատարակություն է` Արամ Մերանգուլյանի գրչին պատկանող, հայկական բանաստեղծությունների վրա հիմնված երգերի ընտրանի: Թերթելով հին գիրքը` Մանուկյանը մեծ բավականությամբ այչքի է անցկացնում իր մանկությամբ միայն վերջին էպոխան ապրած այդ անցած դարաշրջանի խորքերից եկող գեղեցիկ ու հուզիչ երգերը:

Հեղինակի անունը երբեք չլսած կոմպոզիտորը շուտով պարզում է, որ երկար տարիներ Արամ Մերանգուլյանը եղել է Հայկական ռադիոյի ժող-գործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավարը և, որ մեկ տարի առաջ Երևանում հատուկ համերգային տոնախմբությամբ նշել են նրա հետմահու հարյուրամյակը:

Շուտով` կլարնետի և դաշնամուրի համար այս փոքրիկ դուետը գրելիս, Մանուկյանն իր ստեղծագործության մեջ մեջբերում է Մերանգուլյանի Շիրազի խոսքերի հիման վրա գրված երգից մի հատված` նվիրելով այն հայ երգի եռանդուն վարպետի հիշատակին:

Վերադարձ նախորդ էջ




2005-2009 Էդվարդ Մանուկյան: Կայքի բովանդակությունը գտնվում է լիցենզիայի տակ:
Դիզայն՝ webmaster