<< Վերադարձ նախորդ էջ

Երեք երգ սիրո մասին

Հայաբառ երգերի այս եռյակում, Էդվարդ Մանուկյանը` լինելով ավելի քան հարյուր երգի հեղինակ, առաջին անգամ է գրում մայրենի լեզվով: Չեն սիրում քո աչերն էլ ինձ փոքրիկ սիրերգը գրվել է 2006 թվին, իսկ մնացած երկուսը` 2008-ի աշնանը:

Տխուր և մտախոհ առաջին երկու երգերը եզրափակվում են զվարթ, հումորային "Ես ոչ մի աղի բլիթ չեմ կերել" խաղերգով, որում կոմպոզիտորն էլ ավելի է ընդգծում նվագակցության և մեղեդու կապը: Երգերի միջև իմաստային կամ երաժշտական որևէ փոխհարաբերություն չկա, և դրանք կարելի է ներկայացնել միմիանցից զատ:

Եռյակն առաջին անգամ կատարել է ամերիկացի օպերային երգչուհի Լինդի Ուիլիամսը, Տեխասի Քենյոն քաղաքում` Ջեն Ուոլսերի նվագակցությամբ:

Ինձ անչափ դուր են գալիս այս երգերի մեղեդայնությունը և յուրօրինակ հարմոնիան: Ամոթի որոշ զգացումով պետք է խոստովանեմ, որ հայկական մշակույթին գրեթէ առհասարակ ծանոթ չեմ եղել: Հիմա շատ ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է ընձեռնվել ճանաչել հայի երաժշտությունը ժամանակակից կոմպոզիտորի այս գեղեցիկ ստեղծագործությունների միջոցով, որոնք հուսով եմ, որ մի օր կկատարեմ նաև հայ հանդիսատեսի համար -- Լինդի Ուիլիամս:

Արժեքը` $24 (միայն $12, եթե գնվի PDF ֆորմատով): PDF գնելու մասին

<< Վերադարձ նախորդ էջ




2005-2009 Էդվարդ Մանուկյան: Կայքի բովանդակությունը գտնվում է լիցենզիայի տակ:
Դիզայն՝ webmaster